Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թեստեր

Հոգեկան վիճակների ինքնագնահատականը ըստ Այզենկի

Հոգեկան վիճակների ինքնագնահատականը ըստ Այզենկի

Տրվում է տարբեր հոգեկան վիճակների նկարագրությունը: Եթե այդ վիճակը դիտվում է հաճախ, ապա դրվում է 2 բալ, եթե հազվադեպ է նկատվում, դրվում է 1 բալ, եթե չի համապատասխանում ընդհանրապես, ապա ՝ 0 բալ:

 

Իրավիճակների նկարագրություն (Այզենկ)


I.


1)   Վստահություն չեմ զգում
2)   Հաճախ կարմրում են
3)   Անհանգիստ են քնում
4)   Հեշտությամբ ընկճվում եմ
5)   Անհանգստանում եմ երևակայական անախորժություններից
6)   Ինձ վախեցնում են դժվարությունները
7)   Սիրում եմ խորանալ սեփական թերությունների մեջ
8)   Հեշտ համոզվում եմ
9)   Կասկածամիտ եմ
10) Դժվարությամբ եմ հաղթահարում սպասողական իրավիճակը


II.


11)   Հաճախ իրավիճակը, որից այնուամենայնիվ կարելի է ելք գտնել, ինձ թվում է անելանելի
12)   Անախորժությունները ինձ վշտացնում են, վհատվում եմ
13)   Անախորժությունների դեպքում հակված եմ անհիմն կերպով մեղադրել ինքս ինձ
14)   Անհաջողություններն ու դժբախտություները ինձ ոչինչ չեն սովորեցնում
15)   Հաճախ հրաժարվում եմ պայքարել՝ համարելով դա անիմաստ
16)   Ինձ հաճախ եմ անպաշտպան զգում
17)   Հաճախակի հայտնվում եմ հուսահատության վիճակում
18)   Դժվարություններն ինձ շփոթեցնում են
19)   Կյանքի դժվար պահերին ինձ երեխայի պես եմ պահում, ուզում եմ, որ ինձ խղճան
20)   Բնավորությանս թերություններն անուղղելի եմ համարում


III.


21)   Վերջին խոսքն իմն է
22)   Հաճախ ընդհատում եմ զրուցակցիս
23)   Ինձ հեշտ է զայրացնելը
24)   Սիրում եմ նկատողություններ անել ուրիշներին
25)   Ուզում եմ ուրիշների համար հեղինակություն լինել
26)   Քչով չեմ բավարարվում, ուզում եմ առավելագույնը
27)   Ցասման պահին ինձ դժվար եմ կառավարում
28)   Նախընտրում եմ ղեկավարելը ենթարկվելուն
29)   Կտրուկ և կոշտ դիմախաղ ունեմ
30)   Վրեժխնդիր եմ


IV.


31)   Դժվար եմ փոխում սովորություններս
32)   Դժվարությամբ եմ ուշադրությունս շեղում այլ բանի վրա
33)   Զգուշորեն եմ վերաբերվում ցանկացած նոր բանի
34)   Ինձ դժվար է համոզելը
35)   Հաճախ գլխումս մտքեր են պտտվում, որոնցից հարկավոր էր ազատվել
36)   Դժվարությամբ եմ մտերմանում մարդկանց հետ
37)   Ինձ վշտացնում է ծրագրի նույնիսկ փոքրիկ փոփոխությունը
38)   Հաճախ եմ համառություն դրսևորում
39)   Հազվադեպ եմ ռիսկի գնում
40)   Վշտանում եմ իմ ընդունված օրվա ռեժիմի փոփոխությունից

 

Արդյունքների մշակում


Հաշվեք յուրաքանչյուր խումբ հարցերի բալերը


Հարցերն ըստ  խմբերի Հարցերն ըստ համարների Արդյունքներ
     
I                 1...10 անհանգստություն
II 11…20 ֆրուստրացիա
III 21…29 ագրեսիվություն
IV 31…40 ռիգիդություն(կարծրություն, անդրդվելիություն)


Բալերի գնահատումն ու բացատրությունը

 

Խմբերը    Գնահատումը           Բալերի թիվը     Գնահատման մեկնաբանությունը
I. Անհանգստություն   0… 7 հանգստություն
    8…14 միջին անհանգստություն, թույլատրելի աստիճան
    15…20 խիստ անհանգստությու
II. Ֆրուստրացիա 0…7 չունեք բարձր ինքնագնահատական, կայուն եք անհաջողությունների նկատմամբ, չեք վախենում դժվարություններից
    8…14 միջին աստիճան, կա ֆրուստրատիվ վիճակ
    15…20 ցածր ինքնագնահատական ունեք, խուսափում եք դժվարություներից, վախենում եք անհաջողություններից, ֆրուստրատիվ եք
III. Ագրեսիվություն 0… 7 հանգիստ եք և զուսպ
    8…14 ագրեսիվության միջին աստիճան
    15…20 ագրեսիվ եք և անզուսպ, կան մարդկանց հետ շփման և աշխատանքի հետ կապված դժվարություններ
IV. Ռիգիդություն 0… 7 ռիգիդություն չկա
    8…14 միջին աստիճան
    15…20 վառ արտահայտված րիգիդություն, վարքի, հայացքների, համոզմունքների անփոփոխություն, նույնիսկ եթե նրանք չեն համապատասխանում իրական կյանքի պայմաններին, ձեզ հակացուցված են աշխատատեղի և ընտանեկան փոփոխությունները:

Սկզբնաղբյուր. azps.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ